Նոյեմբեր 18, 2016 17:15 Asia/Tehran
  • Պուտին.«Մոսկվան պատրաստ է դիմագրավել հավանական սպառնալիքներին»

ՌԴ ազգային անվտանգության խորհրդի անդամների և ռազմական բարձրաստիճան հրամանատարների հետ հանդիպման ժամանակ, նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ՌԴ բանակը բավականաչափ պատրաստված է հավանական ցանկացած հարձակում հետ մղելու համար:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ՌԴ նախագահը հավաստիացրել է, որ հույժ նշանակալի է բանակի պատրաստվածությունը երկրում անվտանգության ու խաղաղության պահպանումը երաշխավորելու համար:

Հինգշաբթի օրը Մոսկվայում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում երկու երկրների միջև ռազմական համագործակցությանը, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովն ասել է.-«Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված քաղաքական գործընթացներին հետևելով, Մոսկվան շարունակելու է այդ երկրում միջազգային ահաբեկչության դեմ մղվող պայքարը»:

Պիտակ