Ադրբեջանը սահմանափակում է սոցիալական ցանցերի աշխատանքը
Ադրբեջանի մամուլի խորհրդի նախագահը տեղեկացրել է սոցիալական ցանցերի նկատմամբ վերահսկողություն սահմանելու կառավարության ծրագրի մասին:
Համաձայն ԱՓԱ լրատվական գործակալության հաղորդման, Ադրբեջանի մամուլի խորհրդի նախագահն անդրադառնալով երկրի սոցիալական ցանցերում տիրող իրավիճակին, ասել է որ գլխավոր դատախազ Զաքիր Ղարալովի առաջարկով, դրանց գործունեությունը կվերահսկվի:
Աֆլաթուն Ամաշովն ընդգծել է, որ կառավարությունը պարտավոր է ապահովել Ադրբեջանի քաղաքացիների բարոյական անվտանգությունը: «Երկրից դուրս գտնվող որոշ կայքերի ուղիղ հեռարձակումը ենթարկվելու է ֆիլտրացիայի»:
Բելառուսիան, Մյանմարը, Չինաստանը, Կուբան, Եգիպտոսը, Հյուսիսային Կորեան, Արաբիան, Սիրիան, Թունիսը, Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Վիետնամը գլխավորում են ինտերնետի ֆիլտրացիա իրականացնող երկրների ցուցակը: