Փետրվար 17, 2016 07:26 Asia/Tehran
  • Հանդիպել են Ռուսաստանի նախագահն ու ԻԻՀ պաշտպանության նախարարը

ԻԻՀ պաշտպանության նախարարը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկեց երկկողմանի, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր:

Իրանի պաշտպանության նախարար զորավար Հոսեյն Դեհղանը, որ Մոսկվա է ուղևորվել երեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ չափազանց լավ ու կառուցողական համարեց պաշտպանության ու անվտանգության ոլորտում Իրանի ու Ռուսաստանի հարաբերությունները և ասաց. «Թեհրան-Մոսկվա հարաբերությունները ռազմավարական ու երկարաժամկետ են»:

ԻԻՀ պաշտպանության նախարարը դրվատելով տարածաշրջանի բարդ ճգնաժամերի կարգավորմանը սատարելու հարցում Ռուսաստանի նախագահի ազդեցիկ դերակատարությունն ու նաև ընդունած ռազմավարական ու ճակատագրական որոշումներն, ասաց. «Համագործակցությամբ ու համադրությամբ պիտի տարածաշրջանից արմատախիլ անել ահաբեկչությունը»:

Զորավար Դեհղանն ակնարկելով Իրանի և Ռուսաստանի միջև համակողմանի հարաբերությունների ընդլայնման ու խորացման ուղղությամբ երկու երկրի ղեկավարների վճռակամությանն ասաց, որ այս համագործակցությունները կարող են լավ օրինակ ծառայել տարածաշրջանային համագործակցությունների համար:

Հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը գոհունակություն հայտնելով պաշտպանության ու անվտանգության ոլորտում Թեհրան-Մոսկվա համագործակցությունների ընդլայնման ու խորացման համար, դա երկու երկրի շահերի ուղղությամբ բնական ու անխուսափելի համարեց և ընդգծեց համաձայնությունների շրջագծում դրանց հարատևման նշանակությունը:

Պուտինը կարևոր բնութագրեց տարածաշրջանային ճգնաժամերի դիմակայման ու սանձման ուղղությամբ Իրանի ու Ռուսաստանի ռազմավարական համագործակցությունը և կարևորեց տարածաշրջանում կայուն անվտանգության հաստատման ուղղությամբ երկու երկրի դերակատարությունը:

Ռուսաստանի նախագահը ողջունելով Համատեղ ակտի համապարփակ ծրագրի գործադրումից հետո համաշխարհային շուկաներ Իրանի մուտքը դա համարեց Իրանի բնական իրավունքը և Իրանի դիրքի հստակեցումը պահանջեց:

Պիտակ