Նոյեմբեր 26, 2016 09:28 Asia/Tehran
  • Նավթի արդյունահանման սահմանափակման հարցով նոյեմբերի 28-ին ծրագրված հանդիպումը չեղարկվել է

ՕՊԵԿ մասնակից եւ ոչ մասնակից երկրների հանդիպումը, որը ծրագրված էր նոյեմբերի 28-ին՝ նավթի արդյունահանման սահմանափակման միջոցառումները քննարկելու համար, չեղարկվել է այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան այսօր հրաժարվել է մասնակցել դրան։

Այս մասին նոյեմբերի 25-ին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով կարտելում իր աղբյուրները։

Այս հանդիպման փոխարեն, որին պետք է մասնակցեր նաեւ Ռուսաստանը, նոյեմբերի 28-ին կկազմակերպվի կարտելի երկրների ներկայացուցիչների նոր ներքին խորհրդակցություն։ Կքննարկվի այն հարցը, արդյոք Իրանն ու Իրաքը կհամաձայնեն կրճատել նավթի արդյունահանումը, ինչը նրանցից ակնկալում է Էր Ռիյադը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Սաուդյան Արաբիան ուզում է, որ ՕՊԵԿ երկրները ներքին տարաձայնությունները կարգավորելուց հետո հանդիպեն այն պետությունների հետ, որոնք կարտելի անդամ չեն։

Գործակալությունը նշում է, որ Իրանը շարունակում է պնդել, որ ինքը պետք է նավթի արդյունահանումը ավելացնի մինչեւ այն մակարդակ, որը եղել է միջազգային պատժամիջոցների սահմանումից առաջ։ Իրաքն էլ չի կարողանում ՕՊԵԿ-ի հետ պայմանավորվել այն տվյալների շուրջ, որոնց վրա պետք է հիմնված լինեն կրճատումների մասին պայմանավորվածությունները։

Նոյեմբերի 30-ին Վիեննայում ՕՊԵԿ երկրների գագաթնաժողովի հիմնական ինտրիգն է լինելու կատրելի անդամների կողմից նավթի արդյունահանման սահմանափակման մասին համաձայնագրի կնքումը։ Հոկտեմբերի վերջին Ալժիրում կայացած նիստի ժամանակ կազմակերպության մասնակից երկրները հանգել էին նավթի արդյունահանումը սառեցնելու համաձայնության՝ գների կայունացման նպատակով։ Սակայն հետագայում տեխնիկական խորհրդակցության մասնակիցները այդպես էլ չէին կրողացել արդյունահանման ծավալների սահմանափակման ճանապարհային քարտեզ մշակել։ Ընդ որում հանդիպմանը ներկա գտնվող նավթարդյունահանող երկրները, որոնք ՕՊԵԿ մասնակիցներ չեն, մասնավորապես Բրազիլիան ու Ղազախստանը, հայտնել էին, որ 2017-ին նավթի արդյունահանումը նվազեցնելու ծրագրեր չկան։

News.am

 

Պիտակ