Նոյեմբեր 29, 2016 12:01 Asia/Tehran
  • Ադրբեջանի էնեգետիկայի նախարարը չի մասնակցելու ՕՊԵԿ-ի նիստին

Ադրբեջանի էնեգետիկայի նախարարը չի մասնակցելու նոյեմբերի 30-ին կայանալիք ՕՊԵԿ-ի նիստին:

«Ռոյտերս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրի էներգետիկայի նախարար՝ Նաթեղ Ալիևը չեղարկել է իր ուղևորությունը Վիեննա:

Ավելի վաղ, Ադրբեջանի նավթի նախարարը հայտարարել էր, որ ՕՊԵԿ-ն այդ կազմակերպությանը չանդամակցող նավթ արտահանող պետություններից ակնկալում է 2017 թվականին օրական արդյունահանման ծավալը նվազեցնել և հասցնել 880 հազար բարելի:

Ադրբեջանի նավթի արդյունահանման ամենամեծ ծավալն առնչվում է «Ազերի, Չըրաղ, Գյունեշլի» նավթի հանքավայրին:

2016 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ անփոփոխ է մնացել Ադրբեջանի նավթի արդյունահանման ծավալը և կազմում է օրական 870 հազար բարել: Սակայն 2015 թվականի երկրորդ կիսամյակի համեմատությամբ , ավելացել է օրական 20 հազար բարել:

 

Պիտակ