Նոյեմբեր 30, 2016 19:30 Asia/Tehran
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում հնչել է Կոմիտասի երաժշտությունը

Ուկրաինայի ազգային օպերայի դիրիժոր, գեղարվեստական ղեկավար և «Կիև-կլասիկ» նվագախմբի գլխավոր դիրիժոր Գերման Մակարենկոն դարձել է առաջին ուկրաինացին, ով արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Արտիստ հանուն խաղաղության» պատվավոր կոչմանը:

Փարիզում նոյեմբերի 29-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած մրցանակաբաշխության արարողության հատուկ համերգային ծրագրում «Կիև-կլասիկ» նվագախմբի կողմից հնչեցվել են հայտնի հայ երգահան Կոմիտասի ստեղծագործությունները: Այս մասին տեղեկացնում է Analitikaua.net-ը` վկայակոչելով Ուկրաինայի հայերի միության լրատվական ծառայությունը:

Ուկրաինացի դիրիժորը հայտնի է Ուկրաինայի հայերի միության և Ուկրաինայում ՀՀ դեսպանությունում կազմակերպվող լայնամասշտաբ երաժշտական նախագծերում մշտական մասնակցությամբ: Գերման Մակարենկոյի վերջին համերգներից մեկը դարձել է երեկո-ռեքվիեմ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

1in.am

 

Պիտակ