Քերին ԵԱՀԿ համաժողովին անդրադարձել է ձգձգված հակամարտությունների խնդրին
Դեկտեմբեր 08, 2016 19:35 Asia/Tehran
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Համբուրգում անցկացվող ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 23-րդ նիստին անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը:
«Ուկրաինայի շուրջ ստեղծված ճգնաժամը միակ վտանգը չէ, որին բախվել է Եվրոպան: Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև Մոլդովայում, Վրաստանում ձգձգված հակամարտությունները նույնպես վտանգ են ներկայացնում Եվրոպայի անվտանգության համար»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԵԱՀԿ պաշտոնական կայքը, ասել է Քերին:
Armenpress.am