Դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրն է
https://parstoday.ir/hy/news/world-i45985-Դեկտեմբերի_9_ը_Ցեղասպանության_զոհերի_հիշատակի_միջազգային_օրն_է
Միջազգային հանրությունը դեկտեմբերի 9-ին հիշատակում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2016 09:15 Asia/Tehran
  • Դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրն է

Միջազգային հանրությունը դեկտեմբերի 9-ին հիշատակում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը:

2015 թ. սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը միաձայն ընդունել է 69/323 բանաձևը, որով դեկտեմբերի 9-ը հռչակվել է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:

Բանաձևը խրախուսում է բոլոր անդամ և դիտորդ պետություններին, ՄԱԿ-ի համակարգի բոլոր կազմակերպություններին, ինչպես նաև այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին ու անհատներին նշել այդ միջազգային օրը` Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև այդ հանցագործության դեմ պայքարի ու դրա կանխարգելման դերը բարձրացնելու և ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակը հարգելու համար:

Դեկտեմբերի 9-ը հիշատակում է 1948 թ. Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունման օրը: Այս միջազգային օրվա առաջին հիշատակումը կազմակերպվում է ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի նախագահի, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության, ինչպես նաև ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության գրասենյակի համատեղ ջանքերով:

1in.am