Ավստրիան ԵԱՀԿ-ում նախագահության ժամանակ կկենտրոնանա հակամարտությունների կարգավորման վրա
Դեկտեմբեր 10, 2016 12:44 Asia/Tehran
Ավստրիան ԵԱՀԿ-ում նախագահության ժամանակ կկենտրոնանա հակամարտություններում լարվածության նվազեցման վրա՝ իր թվիթերյան էջում գրել է Ավստրիայի արտգործնախարար և ԵԱՀԿ ապագա նախագահ Սեբաստիան Կուրցը։
«2017 թվականին ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության սպասման մեջ։ Մենք կկենտրոնանանք հակամարտություններում լարվածության նվազման, արմատականացման դեմ պայքարի և վստահության կառուցման վրա»,-գրել է Կուրցը։
2017 թվականին ԵԱՀԿ-ում նախագահությունը Գերմանիայից կանցնի Ավստրիային։
1in.am