Հունվար 01, 2017 07:42 Asia/Tehran
  • Ռոհանին ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Սիրիայի զարգացումների շուրջ

ԻԻՀ ու ՌԴ նախագահները խորհրդակցել են Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի կառավարության ու ընդդիմության միջև երկխոսության հարցում Սիրիայի հետ Իրանի ու Ռուսաստանի համագործակցության շուրջ:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին շաբաթ գիշեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում նոր տարվա կապակցությամբ շնորհավորելով Ռուսաստանի նախագահին ու ժողովրդին, ասել է. «Թեհրանը ողջունում է Իրանի, Ռուսաստանի և Սիրիայի համագործակցության արդյունքում Սիրիայում հրադադարի հաստատումը և միևնույն ժամանակ անհրաժեշտ է համարում Ղազախստանի նստաշրջանից առաջ երկրների միջև համախոհությունն ու համադրումը»:

«Կարևոր է, որ հատկապես Հալեպում արձանագրված վերջին հաղթանակներից հետո, հրադադարը պահպանվի»,-հավելել է Ռոհանին, ընդգծելով Սիրիայի ժողովրդին ու հատկապես ահաբեկիչների պաշարման մեջ գտնվող քաղաքների բնակիչներին հումանիտար օժանդակությունների տրամադրումը շարունակելու անհրաժեշտությունը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայում հրադադարի ձեռքբերումն այդ երկրում խաղաղության ու անդորրի ձգտող բոլոր երկրների, հատկապես Իրանի ու Սիրիայի համագործակցության ու համախոհության արդյունքն է համարել:  «Բոլորի պարտականությունն է պահպանել արձանագրված նվաճումները և միևնույն ժամանակ շարունակել միջազգային ահաբկչության դեմ համատեղ պայքարը». ասել է նա:

Պիտակ