Հունվար 01, 2017 18:33 Asia/Tehran
  • Հարավկորեական ռազմական օդանավը սխալմամբ ծովն է նետել մի քանիի հրթիռ եւ տորպեդ

Կորեայի Հանրապետության ՌԾՈւ ավիացիայի օդանավը սխալմամբ ծովն է նետել մի քանի հականավային հրթիռ, ռումբ եւ տորպեդ: Այս մասին հայտնում է «Ռյոնհապ» գործակալությունը:

«Այդ գոտում եղել է ձկնորսական նավ, սակայն այն չի տուժել»,- մեջբերում է գործակալությունը երկրի ԶՈՒ ներկայացուցչին:

Ծովային հետախուզության Lockheed P-3CK օդանավը Ճապոնական ծով է նետել «Հարպուն» տեսակի 3 հականավային հրթիռ, մեկ տորպեդ եւ մի քանի ռումբ:

ԶՈւ-ից հայտնել են, որ ոչ մի ռիսկ չկա, որ նետված սպառազինությունները կպայթեն:

News.am

 

Պիտակ