Հունվար 07, 2017 07:43 Asia/Tehran
  • Թրամփը հերքել է ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ կիբեր  հարձակման հավանականությունը

ԱՄՆ-ի նորընտիր նախագահը հայտարարել է, որ նախագահական ընտրությունների ժամանակ իրականացված կիբեր հարձակումը որևէ ազդեցություն չի գործել ընտրությունների արդյունքների վրա:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման,  ուրբաթ օրն այդ երկրի տեղեկատվական բարձրաստիճան պաշտոնատարների հետ հանդիպումից հետո Թրամփը  հայտարարել է. «Ռուսաստանի, Չինաստանի ու այլ երկրների կիբեր հարձակումներն սպառնում են ամերիկյան հաստատություններին, կուսակցություններին ու բիզնեսին»:

Հաղորդագրության մեջ Թրամփն  ուղղակի մեղադրանք չի ուղղել Ռուսաստանին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի տեղեկատվական կառույցները մի զեկույցում հայտարարել էին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նպատակ է ունեցել նախագահական ընտրություններում սատարել Դոնալդ Թրամփին:

Այս զեկույցում նշված է, որ Ռուսաստանի կիբեր գործողություններն ուղղված են եղել նախագահական ընտրություններում դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնի դիրքերի թուլացմանը:

ԱՄՆ-ի տեղեկատվական կառույցներն ազդարարել են, որ Ռուսաստանը փորձելու է միջամտություն կատարել նաև ԱՄՆ-ի դաշնակից երկրների ընտրություններում:

ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբամայի կառավարությունը բացահայտ կերպով հայտարարել է, թե Մոսկվան ազդեցություն է բանեցրել նախագահական ընտրությունների արդյունքների վրա:

Պիտակ