Հունվար 07, 2017 18:31 Asia/Tehran
  • Օբաման նախազգուշացրել է ԱՄՆ-ում պառակտում սերմանելու կապակցությամբ

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ՌԴ-ի միջամտության մասին գաղտնի տեղեկությունները տարածվելուց հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շեշտել է, որ ռուսները այս պարագայում հարձակում են իրականացրել:

ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդմամբ, ամերիկյան ABC հեռուստատեսության տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտահոգություն է հայտնել այդ երկրի անվտանգության հիմքերի թուլացման կապակցությամբ:

Օբաման ասել է.«Հանրապետականները, փորձագետներն ու վերլուծաբանները իրենց դեմոկրատական գործընկերներիից ավելի վստահում են ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին»:

ԱՄՆնորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կասկածանքով է վերաբերվում ռուս հաքերների կողմից ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման մասին տարածված լուրերին: Նա ասել է, որ որևէ կիբեր  հարձակում չի կարող ազդել նախագահական ընտրությունների արդյունքների վրա:

Առայսօր ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ՌԴ  միջամտության խնդիրը բազմաթիվ բանավեճերի պատճառ է դարձել:

Պիտակ