Հունվար 16, 2017 07:40 Asia/Tehran
  • Եվրոպայում փախստականները ծանր պայմաններում են գտնվում

Բժիշկներ առանց սահմանի կազմակերպությունը հայտարարել է, որ շուրջ երկու հազար փախստականներ ձմռան սաստիկ ցրտին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի գլխավոր երկաթուղակայանի մերձակայքում գտնվող լքված շենքերում ապրում են ոչ-առողջապահական պայմաններում:

«Փրես Թի Վի»-ի հաղորդման համաձայն, Սերբիայում Բժիշկներ առանց սահմանի կազմակերպության հումանիտար հարցերի պատասխանատու Անդրիա Քոնթենթան ասել է. «Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի երկաթուղային կայարզնում երկու հազար փախստականների ներկայությունը մեծացրել է այդ վայրը փախստականների համար «Նոր Քալե»-ի վերածվելու հավանականությունը»:

«Ոչ-պաշտոնական տվյալների համաձայն, շուրջ ութ հազար փախստականների վիճակը շատ ծանր է»,-հայտարարել է Քոնթենթան:

Էմիգրացիայի միջազգային կազմակերպության տնօրեն Վիլիամ Լեյսի Սունիգն էլ ընդգծել է, որ փախստականների խնդիրները պիտի քննարկվեն Դավուսի տնտեսական ֆորումում համախմբվող պատասխանատուների նիստերում:

Եվրոպայի իշխանությունները հայտարարել են, որ այդ մայրցամաքում սաստիկ ցրտի վերջին ալիքի հետևանքով մահացել է առնվազն 73 մարդ:

Ի դեպ, Իտալիայի «Ռայ Նյուզ» հեռուստակայանի հաղորդման համաձայն, Հռոմի Պապը կիրակի օրը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում տեղի ունեցած պատարագի ժամանակ հայտարարել է, որ մինչև 18 տարեկան փախստականները, որոնք մեծ թիվ  են կազմում, բազմաթիվ վտանգներ են դիմագրավում:

Եվրոպա մուտք գործող փախստականների շուրջ կեսը երեխաներ են, իսկ յուրաքանչյուր 10-րդ երեխան Եվրոպա է մուտք գործում առանց ծնողի ու խնամակալի:

Պիտակ