Հունվար 17, 2017 07:46 Asia/Tehran
  • Շվեդիայի վարչապետ. Իրանը տարածաշրջանի կարևոր ուժերից է

Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լոֆոնը, ով մոտ օրերս առևտրական ու տնտեսական մեծ պատվիրակություն գլխավորելով Թեհրան է ուղևորվելու, ասել է. «ԻԻՀ-ն տարածաշրջանի կարևոր ուժերից է համարվում»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Շվեդիայի վարչապետը փետրվարի 11-ին և 12-ին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի հրավերով կայցելի Թեհրան:

Երկու երկրի տնտեսական ու քաղաքական համագործակցությունների ընդլայնումը և տարածաշրջանի, այդ թվում` Սիրիայի ճգնաժամի շուրջ երկխոսությունն այս ուղևորության գլխավոր առանցքներից են լինելու:

«Իրանը վաղուց ի վեր Միջին Արևելքում շվեդական արտադրանքի արտահանման գլխավոր շուկան է եղել և այդ երկրում  շվեդական շատ ընկերությունների ներկայությունը երկար անցյալ ունի»,-ասված է այս կապակցությամբ Շվեդիայի վարչապետի գրասենյակի երկուշաբթի օրը հրապարակած հայտարարության մեջ:

Ռոհանին ու Լոֆոնը 2015 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին առընթեր հանդիպում ու զրույց ունեցան:

Պիտակ