Հունվար 18, 2017 13:57 Asia/Tehran
  • Ռուսաստանի ու Վրաստանի ներկայացուցիչները Պրահայում կքննարկեն երկկողմ կապերը

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործախարար Գրիգորի Կարասինի ու Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հերթական հանդիպումը Պրահայում տեղի է ունենալու փետրվարի սկզբին:

Այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում։ Դրանում նշված է, որ Կարասինը հունվարի 17-ին հեռախոսազրույց է ունեցել Աբաշիձեի հետ, և քննարկել է Պրահայում առաջիկա հանդիպման հարցը։

Բացի դրանից, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների մի շարք հարցեր, ռուս-վրացական կապերի կարգավորման ուղիները։

1in.am

 

Պիտակ