Դանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձև կքննարկվի
https://parstoday.ir/hy/news/world-i51586-Դանիայի_խորհրդարանում_Հայոց_ցեղասպանությունը_ճանաչելու_վերաբերյալ_բանաձև_կքննարկվի
Հունվարի 19-ին Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձև կքննարկվի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2017 14:42 Asia/Tehran
  • Դանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձև կքննարկվի

Հունվարի 19-ին Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձև կքննարկվի:

Բանաձևը խորհրդարանի օրակարգ է բերվել «Enhedslisten», «Liberal Alliance» և «Alternativet» կուսակցությունների կողմից՝ Դանիայի հայ համայնքի ջանքերով:

Ինչպես հաղորդում է թուրքական Milliyet պարբերականը, Դանիայի թուրքական կազմակերպությունները լայնամասշտաբ արշավ են սկսել այս նախաձեռնությունը տապալելու նպատակով:

Տեղեկատվության համաձայն՝ Դանիայի խորհրդարանի պատգամավորներին ու լրատվամիջոցներին նամակներ են ուղարկվում, որոնց համաձայն, իբր ոչ թե թուրքերն են կոտորել հայերին, այլ` հակառակը:

1in.am