Հունվար 19, 2017 07:48 Asia/Tehran
  •  Օլանդը, Մերկելը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հեռախոսազրույցի ժամանակ ներկայացրել է Սիրիայի կապակցությամբ Իրանի ու Թուրքիայի հետ Ռուսաստանի համաձայնությունների գործադրման արդյունքները:

ԻՌՆԱ-ն հղում կատարելով Կրեմլի պալատի չորեքշաբթի օրը հրապարակած հայտարարությունը, հաղորդել է. «Պուտինն այս հեռախոսազրույցի ժամանակ ներկայացրել է Սիրիայում հրադադարի կապակցությամբ Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի համաձայնությունների գործադրման, նաև Աստանայում Սիրիայի խաղաղության բանակցությունների նախապատրաստման ուղղությամբ արված քայլերը»:

Հունվարի 23-ին, Ղազախստանի կառավարության հյուրընկալությամբ և Սիրիայի կառավարության ու ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ   Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծման նպատակով կայացած Աստանայի երկօրյա բանակցությունները դրական են գնահատվել Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների դեկտեմբերի 20-ին Մոսկվայում գումարած նիստի ժամանակ:

«Ռուսաստանի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարները հեռախոսազրույցի ժամանակ հիմք ընդունելով անցած տարվա հոկտեմբերին Բեռլինում գումարված «նորմանդական քառյակ»-ի գագաթնաժողովի արդյունքները, քննարկել են Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման համար Մինսկի համաձայնագրի գործադրման ընթացքը»,-ասված է Կրեմլի  տարածած հաղորդագրության մեջ:

Պիտակ