Հունվար 20, 2017 12:28 Asia/Tehran
  • Մելբուրնում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ․ կան զոհեր

Ավստրալիայի Մելբուրն քաղաքի կենտրոնում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ։

Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, միջադեպի հետևանքով վնասվածքներ է ստացել ավելի քան 20 մարդ՝ այդ թվում նաև 4 երեխա, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:

Մեքենայի վարորդը ձերբակալված է։ Ոստիկանությունում հայտարարել են, որ վարորդը միտումնավոր է վրաերթի ենթարկել մարդկանց, սակայն դա կապված չէ ահաբեկչության հետ։

Այս օրերին Մելբուրնում անց է կացվում թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը, ինչի կապակցությամբ քաղաքում հազարավոր զբոսաշրջիկներ են գտնվում։

1in.am

 

Պիտակ