Սիրիայի հարցով Աստանայում կայանալիք նիստին կմասնակցեն 7 պատվիրակություններ
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք Սիրիայի հարցով երկօրյա նիստին կմասնակցեն 7 պատվիրակություններ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, կիրակի օրը Ղազախստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի հարցով Աստանայում կայանլիք նիստին, բացի նախաձեռնող երեք երկրներից կամասնակցեն նաև Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչներն ու Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակ Ստեֆան Դի Միստուրան:
«Սպուտնիկ» լրատվական կայքի հաղորդման համաձայն, Ղազախստանում ԱՄՆ-ի դեսպանը ևս կմասնակցի Աստանայի նիստին:
Նախատեսած էր, որ Աստանայի նիստը ավարտվի հունվարի 24-ին, սակայն մեծ հավանականությամբ այն կերկարաձգվի:
Այսօր առավոտյան Իրանի և Ռուսաստանի պատվիրակությունները երկրորդ անգամ հանդիպում և բանակցություն են վարել նիստի կայացման շուրջ:
Կիրակի երեկոյան նույնպես Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի պատվիրակություններն անցկացրել են համատեղ նիստ: