Սիրիայի հարցով Աստանայում կայանալիք նիստին կմասնակցեն 7 պատվիրակություններ
https://parstoday.ir/hy/news/world-i52036-Սիրիայի_հարցով_Աստանայում_կայանալիք_նիստին_կմասնակցեն_7_պատվիրակություններ
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք Սիրիայի հարցով երկօրյա նիստին կմասնակցեն 7 պատվիրակություններ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2017 10:53 Asia/Tehran
  • Սիրիայի հարցով Աստանայում կայանալիք նիստին կմասնակցեն 7 պատվիրակություններ

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք Սիրիայի հարցով երկօրյա նիստին կմասնակցեն 7 պատվիրակություններ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, կիրակի օրը Ղազախստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի հարցով Աստանայում կայանլիք նիստին, բացի նախաձեռնող երեք երկրներից կամասնակցեն նաև Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչներն ու Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակ Ստեֆան Դի Միստուրան:

«Սպուտնիկ» լրատվական կայքի հաղորդման համաձայն, Ղազախստանում ԱՄՆ-ի դեսպանը ևս կմասնակցի Աստանայի նիստին:

Նախատեսած էր, որ Աստանայի նիստը ավարտվի հունվարի 24-ին, սակայն մեծ հավանականությամբ այն կերկարաձգվի:

Այսօր առավոտյան Իրանի և Ռուսաստանի պատվիրակությունները երկրորդ անգամ հանդիպում և բանակցություն են վարել նիստի կայացման շուրջ:

Կիրակի երեկոյան նույնպես Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի պատվիրակություններն անցկացրել են  համատեղ նիստ: