Սիրիայի հարցով ժնևյան բանակցությունները հետաձգվել են
Սիրիայի խաղաղության հարցով ժնևյան բանակցությունները, 8 ամիս դադարից հետո, նախատեսված էր մեկնարկել փետրվարի 8-ին։ Այդ բանակցությունները կհետաձգվեն մինչև փետրվարի վերջը:
«Վաշինգրոն Փոստ» օրաթերթի հաղորդման համաձայն՝ հունվարի 27-ին ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՄԱԿ-ը Սիրիայի խաղաղության բանակցությունները հետաձգել է մինչև փերտվարի վերջը:
Ավելի վաղ, Սիրիայի զինված ըննդիմադիրների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Լավրովն ասել էր, որ Աստանայի բանակցությունների ընթացքում բացահայտորեն հայտարարվել է.«Բանակցությունների ընթացքում գործադրվող ջանքերի նպատակն է առաջ տանել Սիրիայի ճգնաժամի քաղաքական ճանապարհով կարգավորման գործընթացը և ՄԱԿ-ի հսկողությամբ դերակատարություն ունենալ Ժնևում հակադիր կողմերի միջև անցկացվելիք բանակցությունների մեջ»: