ՌԴ-Իրան-Թուրքիա համագործակցությունների խորացման անհրաժեշտությունը Սիրիայի ճգնաժամի կոնտեքսում
https://parstoday.ir/hy/news/world-i52611-ՌԴ_Իրան_Թուրքիա_համագործակցությունների_խորացման_անհրաժեշտությունը_Սիրիայի_ճգնաժամի_կոնտեքսում
ՌԴ-ի ԱԳ նախարարությունը ցանկություն է հայտնել Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով երկարատև համագործակցություն ծավալել Իրանի և Թուրքիայի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 28, 2017 13:09 Asia/Tehran
  • ՌԴ-Իրան-Թուրքիա համագործակցությունների խորացման անհրաժեշտությունը Սիրիայի ճգնաժամի կոնտեքսում

ՌԴ-ի ԱԳ նախարարությունը ցանկություն է հայտնել Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով երկարատև համագործակցություն ծավալել Իրանի և Թուրքիայի հետ:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ՌԴ-ի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է.«Սիրիայի հարցով Իրանի և Թուրքիայի հետ համատեղ համագործակցությունը կառուցողական դեր ունի»:

Զախարովան հավելել է.«Դեռ երկար ճանապարհ պիտի անցնենք Սիրիայի ճգնաժամը կարգավորելու համար: Հետևաբար պահանջվում է երկարատև համագործակցություն ծավալել ԻԻՀ-ի ու Թուրքիայի հետ, ինչին պետք է միանան նաև ճգնաժամի հետ առնչվող բոլոր երկրները»:

ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նաև հայտարարել է, որ Սիրիայի ճգնաժամի քաղաքական ճանապարհով կարգավորման գործընթացին նպաստելու համար ՌԴ-ն կխորացնի համագործակցությունը Իրանի և Թուրքիայի հետ:

Անցած շաբաթ Աստանայում անցկացված նիստը նպատակ է ունեցել երեք երկրների համագործակցությամբ Սիրիայում խաղաղություն հաստատել և Ժնևում անցկացվելիք բանակցությունների նախօրյակին վերականգնել սիրիական խմբերի երկխոսությունը: Նախատեսված է փետրվարի ավարտին Ժնևում Սիրիայի խաղաղության բանակցություններ անցնակցնել: