Հունվար 29, 2017 17:16 Asia/Tehran
  • Աշխարհը հակադարձել է Թրամփի ռասիստական հրահանգներին

Մուսուլմանների և ներգաղթյալների մուտքն ԱՄՆ արգելելու մասին Թրամփի ռասիստական որոշումը բողոքի ալիք է բարձրացրել աշխարհում:

Մեծ թվով միջազգային դեմքեր, կազմակերպություններ ու կառույցներ և հասարակ քաղաքացիներ ռասիստական ու անմարդկային են բնութագրել մուսուլմանների ու ներգաղթյալների մուտքն ԱՄՆ արգելելու Դոնալդ Թրամփի որոշումը:

Ի դեպ, մարդու իրավունքների պաշտպան ամերիկացիները և մի քանի ամերիկյան կառույցներ՝ այդ թվում ներգաղթի ազգային իրավական կենտրոնը, ԱՄՆ-ի քաղաքացիական ազատությունների միությունը, գաղթի միջազգային կազմակերպությունը և ՄԱԿ-ին կից գաղթականների գերագույն կոմիսարիատը, քննադատելով Թրամփի որոշումը, պահանջել են խտրականության վերաբերմունք չդրսևորել գաղթականների նկատմամբ, անկախ նրանց կրոնից ու ազգությունից:

«Չիկագո Թրիբուն» օրաթերթը գրել է, որ Թրամփի որոշումը հայտարարվելուց հետո, տասնյակ մարդիկ ձերբակալվել են ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում, ինչպես նաև 18 հոգի ձերբակալվել են «Օհեր»-ի օդանավակայանում, որոնց մի մասը «Green card» ունեցող մուսուլմաններ են:

«Լոս Անջելես թայմս» օրաթերթը գրել է, որ շուրջ 10-15 փաստաբաններ ներկայացել են Լոս Անջելեսի «Թոմ Բրադլի» օդանավակայանում, ձերբակալված ուղևորներին, որոնք հիմնականում մուսուլմաններ են, օգնություն ցուցաբերելու համար:

Չնայած Թրամփը թվիթերն օգտագործում է ժողովրդի հետ կապ հաստատելու համար, սակայն սոցիալական այդ ցանցի պատասխանատուները պաշտոնապես բողոքել են արտասահմանցիների մուտքն ԱՄՆ արգելելու մասին Թրամփի որոշման դեմ:

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ձախողած թեկնածու՝ Հիլարի Քլինթոնը, հովանավորելով Թրամփի որոշման դեմ բողոքի ակցիաները, իր համերաշխությունն է հայտնել գաղթականների ու մուսուլմանների հետ:

 

Պիտակ