Սիրիան Թուրքիայի հարցով նամակ է ուղարկել ՄԱԿ
https://parstoday.ir/hy/news/world-i53157-Սիրիան_Թուրքիայի_հարցով_նամակ_է_ուղարկել_ՄԱԿ
Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի կողմից իր դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ նամակ է ուղարկել Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2017 08:39 Asia/Tehran
  • Սիրիան Թուրքիայի հարցով նամակ է ուղարկել ՄԱԿ

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի կողմից իր դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ նամակ է ուղարկել Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Սիրիական SANA լրատվական գործակալությունը հրապարակել է նամակի բովանդակությունը, որում մասնավորապես ասվում է. «Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը վճռականորեն դատապարտում է Թուրքիայի կողմից Սիրիայի ժողովրդի և Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ իրականացված հանցագործությունները և հարձակողական գործողությունները: ԱԳՆ-ն կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին այս առնչությամբ հանձնառությունների շրջանակում միջոցներ ձեռնարկել»:

Նամակում նշվել է, որ Թուրքիայի կողմից Սիրիայի ժողովրդի և տարածքային ամբողջականության դեմ իրականացվող հարձակումները խախտում են ՄԱԿ-ի սկզբունքները և միջազգային իրավական նորմերը: Ընդգծվել է նաև, որ թուրք զինվորականները գրավել են էլ-Բաբ շրջանին հարակից որոշ բնակավայրեր:

Armenpress.am