Փետրվար 14, 2017 18:31 Asia/Tehran
  • Անհամաձայնություն` Թուրքիայի և Եվրոպայի  ներգաղթի համաձայնագրի հետ

Amnesty international կազմակերպությունը դեմ է որպեսզի Լիբիայի, Սուդանի և Նիգերիայի փախստականների նկատմամբ կիրառվի Թուրքիայի և ԵՄ-ի համաձայնության օրինակով մոտեցում:

Գերմանիայի լրատվական գործակալության հաղորդմամբ` կազմակերպությունը հայտարարել է, որ մյուս երկրների ղեկավարները փախստականների հարցով չպիտի հետևեն Թուրքիայի և ԵՄ-ի միջև կնքված համաձայնության սխալ օրինակին և այն կիրառեն Լիբիայում, Նիգերիայում և Սուդանում իրականացվելիք ծրագրերի համար:

Amnesty international-ի հրապարակած զեկույցի համաձայն`  կազմակերպությունը Թուրքիայի և ԵՄ-ի միջև կնքված համաձայնագիրը «Անհուսության քարտեզ» է անվանել, հայտարարելով, որ ճամբարների անբարենպաստ պայմաններում փախստականներ կանգնած են տարբեր ինդիրների, այդ թվում՝ թերսնման և  բուժօգնության պակասի առջև:  

2016թ. մարտ ամսին Թուրքիան և ԵՄ-ն համաձայնության էին եկել անհրաժեշտ պայմանները չլրացնող փախստականներին վերադարձնել Թուրքիա:

Amnesty international կազմակերպությունը հայտարարել է.«Առանց իրավական հիմքերի փախստականներին Թուրքիա վերադարձնելը հակասում է միջազգային օրենքներին»:

Պիտակ