Փետրվար 15, 2017 13:51 Asia/Tehran
  • Հարավային Կորեան անվտանգության խորհրդի նիստ է գումարել՝ Կիմ Չեն Ինի եղբոր մահվան պատճառով

Հարավային Կորեայի վարչապետ Հվան Գյո Անը չորեքշաբթի երկրի անվտանգության խորհրդի նիստ է գումարել՝ հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ինի եղբոր մահը քննարկելու համար, հայտնում է «Ռյոնհապ» գործակալությունը:

Ավելի վաղ հարավկորեական լրատվամիջոցները գրում էին, որ Մալազիայում թունավորել են Հյուսիսային Կորեայի առաջնորդի ավագ եղբորը: Սպանությունն իրականացրել են հյուսիսկորեացի երկու լրտեսներ թունավոր ասեղի միջոցով: Նրանց ձերբակալել չի հաջողվել: Մալազիայի իշխանություններն իրենց հերթին հաստատել են, որ Կուալա Լուպուրի օդանավակայանում իսկապես մահացել է Կիմ Չեն Ինի եղբայրը, սակայն մահվան պատճառը չի նշվում:

armedia.am

 

Պիտակ