Չի կարելի թույլ տալ ահաբեկիչներին տապալել Ժնևի բանակցությունները. դե Միստուրա
https://parstoday.ir/hy/news/world-i55268-Չի_կարելի_թույլ_տալ_ահաբեկիչներին_տապալել_Ժնևի_բանակցությունները._դե_Միստուրա
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան հայտարարել է, որ իրենք չեն կարող թույլ տալ, որ ահաբեկիչները տապալեն Ժնևի բանակցությունները: Ըստ նրա՝ հենց այդ նպատակով էլ հարձակման է ենթարկվել Սիրիայի Հոմս քաղաքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2017 07:03 Asia/Tehran
  • Չի կարելի թույլ տալ ահաբեկիչներին տապալել Ժնևի բանակցությունները. դե Միստուրա

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան հայտարարել է, որ իրենք չեն կարող թույլ տալ, որ ահաբեկիչները տապալեն Ժնևի բանակցությունները: Ըստ նրա՝ հենց այդ նպատակով էլ հարձակման է ենթարկվել Սիրիայի Հոմս քաղաքը:

Միստուրան խստորեն դատապարտում է սարսափելի ահաբեկչական հարձակումը, որով փորձել են խանգարել ընթացիկ բանակցությունները Սիրիայի հարցով:

«Դուք պետք է միշտ պատրաստ լինեք այն բանին, որ կան բանակցային գործընթացին խոչընդոտողներ», - ասել է հատուկ հանձնարարությունների գծով դեսպանը: «Ի շահ բոլոր սիրիական կողմերի, որոնք դեմ են ահաբեկչությանն ու հավատարիմ քաղաքական գործընթացին Սիրիայում, մենք թույլ չենք տա այդ խոչընդոտողներին հասնել իրենց նպատակին», - ընդգծել է ՄԱԿ-ի պատվիրակը:


Հիշեցնենք, որ նախօրեին ահաբեկչական հարձակման հետևանքով Հոմսի զոհերի թիվը հասել էր 30-ի, իսկ 30-ից ավել մարդ վիրավորվել էր:

tert.am/