Մոսկվան դեմ է իշխանափոխությանը Սիրիայում
https://parstoday.ir/hy/news/world-i55858-Մոսկվան_դեմ_է_իշխանափոխությանը_Սիրիայում
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալն անընդունելի է համարել Սիրիայում իշխանափոխության նպատակով բանակցային ընթացքը փոխելու որոշ երկրների կողմից տարվող ջանքերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2017 12:54 Asia/Tehran
  • Մոսկվան դեմ է իշխանափոխությանը Սիրիայում

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալն անընդունելի է համարել Սիրիայում իշխանափոխության նպատակով բանակցային ընթացքը փոխելու որոշ երկրների կողմից տարվող ջանքերը:

Շաբաթ օրը՝ մարտի 4-ին, Սերգեյ Ռիբակովն ասել է.-Մոսկվան սիրիական տարբեր կողմերին հրավիրում է մասնակցելու երկրի Սահմանադրական բարեփոխումներին նվիրված խորհրդակցությանը, սակայն օրակարգում չկա իշխանափոխության հարցը»:

«Սիրիական-սիրիական» ձևաչափով բանակցությունների մասին Ռիբակովն ասել է.«Սիրիայի իրավիճակը բարելավվել է շնորհիվ Մոսկվա-Թեհրան-Անկարա համագործակցության, ինչի արդյունքում բանակցությունները կայացան Աստանայում»:

Բանակցությունների առաջին փուլը կայացավ հունվարի 23-ին և 24-ին Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախաձեռնությամբ և Սիրիայի կառավարության և զինված խմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Ներկայումս ուժի մեջ է դեկտեմբերի 30-ից մեկնարկած համապարփակ հրադադարի ռեժիմը, որը հաստատվել է նաև ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից: