Մարտ 14, 2017 11:31 Asia/Tehran
  • ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլօղլին կարող է գլխավորել ՅՈւՆԵՍԿՕ-ն

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին հավակնում է ՄԱԿ կրթության, գիտության և մշակույթի հարցերով զբաղվող կազմակերպության՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի, գլխավոր տնօրենի պաշտոնին:

Այդ մասին հայտնել է Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունն այդ համաշխարհային կազմակերպության փարիզյան կենտրոնակայանում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ադրբեջանը պաշտոնապես ներկայացրել է նրա թեկնածությունը ՅՈւՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի քննարկմանը:

Ընտրությունները կայանալու են 2017-ի աշնանը: Կազմակերպության գործող ղեկավար Իրինա Բոկովայի լիազորությունների ժամկետը, որն ընտրվել էր 2009-ին և վերընտրվել 2013-ին, մոտենում են ավարտին:

Կազմակերպության գործադիր խորհուրդը ոչ ուշ, քան ապրիլի 1-ին, պետք է իրազեկի կազմակերպության մասնակիցներին բոլոր ներկայացված թեկնածուների մասին: Գործադիր խորհրդի 202-րդ նստաշրջանում, որը տեղի կունենա 39-րդ գլխավոր խորհրդաժողովից առաջ, Խորհուրդը կքննարկի բոլոր թեկնածություններն ու գաղտնի քվեարկությամբ կընտրի այն թեկնածուին, որին հետո կներկայացնի գլխավոր խորհրդաժողովում:

panarmenian.net

 

Պիտակ