Մարտ 28, 2017 19:19 Asia/Tehran
  • Ռոհանին և Պուտինը կարևորել են Իրան-Ռուսաստան հարաբերությունների ընդլայնումը

Իր ռուս պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Իրանի և Ռուսաստանի նպատակը տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդումն է»:

Մարտի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում ունեցած հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահը նշել է.«Թեհրան-Մոսկվա համագործակցությունն ուղղված չէ  որևէ երրորդ երկրի դեմ »:

Անդրադառնալով վերջին տարիներին Իրան-Ռուսաստան համագործակցության ընդլայնվող գործընթացին, նախագահ Ռոհանին ասել է.«Թեհրանը և Մոսկվան լավ փորձ  ունեն միջազգային ահաբեկչության ու  թմրաբզինեսի դեմ պայքարում»:

Հանդիպման ժամանակ նշելով, որ Իրանը  Ռուսաստանի կայուն ու վստահելի գործընկերն է, ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինն ասել է.«Ռուսաստանը և Իրանը երկար տարիներ հարաբերություն են ունեցել միմյանց հետ և կարելի է ասել, որ երկու երկրները ավելի քան 500-ամյա դիվանագիտական հարաբերություն ունեն»:

«Մոսկվան և Թեհրանը համագործակցում են բոլոր ոլորտներում, այդ թվում` միջազգային հարցերի կարգավորման և տնտեսական ոլորտներում», ընդգծել է Պուտինը: 

Պիտակ