ԵԱՀԿ­ն Հադրութի շրջանի ուղղությամբ դիտարկում կանցկացնի
(last modified Tue, 04 Apr 2017 12:17:33 GMT )
Ապրիլ 04, 2017 16:47 Asia/Tehran
  • ԵԱՀԿ­ն Հադրութի շրջանի ուղղությամբ դիտարկում կանցկացնի

ԼՂ-ի (ինքնահռչակ Արցախի Հանրապետություն) իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն ապրիլի 5­ին ԼՂ-ի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Կարախանբեյլիի մոտակայքում:

Այս մասին «Արմենպրես»­ին տեղեկացրին  ԼՂ-ի արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից:

ԼՂ-ի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող  նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխաիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե  Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաև ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ  փոխգնդապետ Պատրիկ Ֆարելին (Իռլանդիա)։

ԼՂ-ի  իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման  անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

armenpress.am

 

Պիտակ