Ապրիլ 04, 2017 17:31 Asia/Tehran
  • Սերբիայում բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ նոր նախագահի

Բելգրադում զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում նախագահական ընտրություններում գործող վարչպետ Ալեքսանդր Վուչիչի հաղթանակի դեմ:

Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, «բռնապետության դեմ» ցույցերը հնարավոր է եղել կազմակերպել Facebook-ում գրառումների շնորհիվ, որտեղ տարածվել է «Սկսվում է առաջին մարտը լավ ապագայի համար պատերազմում» կարգախոսը:

Ցուցարարները, վանկարկելով «Մենք չենք ցանկանում Վուչինին», «Վուչիչ, հեռացի՛ր» բղավելով, շարժվել են Սերբիայի խորհրդարանի շենքի մոտ՝ փակելով ճանապարհների երթևեկելի հատվածը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք Վուչիչը հաղթել է կիրակի կայացած ընտրությունների առաջին փուլում: Նա կողմնակից է, որպեսզի Սերբիան անդամակցի Եվրամիությանը և միաժամանակ ամրապնդի կապերը Ռուսաստանի հետ, ինչի համար նրան անվանում են ռուսամետ թեկնածու:

1in.am

 

Պիտակ