Թրամփը պատրաստվում է ռազմական ոտնձգության դիմել Սիրիայի դեմ
Արևմտյան ԶԼՄ-ներ հինգշաբթի գիշեր տեղեկացրեցին Սիրիայի դեմ հավանական ոտնձգության համար ԱՄՆ-ի կառավարության պատրաստության մասին:
Սիրիայի համակարգը կործանելու ուղղությամբ ահաբեկիչների վեցամյա ջանքերի ձախողումից հետո, վերջին օրերին Վաշինգտոնի գլխավորությամբ ահաբեկիչներին պաշտպանող արևմտյան-արաբական առանցքը Սիրիայի կառավարության դեմ ռազմական քայլ ձեռնարկելու համար պատրվակ որոնելով, Դամասկոսի իշխանություններին մեղադրել է Իդլիբի հարավում գտնվող «Խան Շեյխուն» տարածքում քիմիական զենք կիրառելու մեջ, ինչը Սիրիայի կառավարությունը հերքել է:
Այս կապակցությամբ արևմտյան որոշ աղբյուրներ հայտարարեցին, որ Պենտագոնը Միջերկրականի արևելքում տեղակայված ամերիկյան «Յու Էս Էս Ռաս» և «Յու Էս Էս Փորթեր» ռազմանավերին հրահանգել է պատրաստ դրության բերվել` Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հավանական ոտնձգության համար :
«Ֆաքս Նյուզ»-ը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել է Սիրիայի կառավարության կործանման իր նախագիծը:
«Սի Էն Էն»-ը տեղեկացրել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսի կողմից Դոնալդ Թրամփին ներկայացված բացատրական զեկույցի մասին, որը ներառում է Սիրիայի կապակցությամբ ԱՄՆ-ի այլընտրանքները: