«ԱՄՆ-ը դավեր է հյուսում Իրանի միջուկային խաղաղանպատակ ծրագրի դեմ».Դեհղան
https://parstoday.ir/hy/news/world-i60052-ԱՄՆ_ը_դավեր_է_հյուսում_Իրանի_միջուկային_խաղաղանպատակ_ծրագրի_դեմ_.Դեհղան
Իրանի զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարարը նշել է, որ ԻԻՀ միջուկային գործունեության մասին ԱՄՆ պետայրերի վերջին հայտարարության բովանդակությունը սադրիչ էր:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 23, 2017 13:21 Asia/Tehran
  • «ԱՄՆ-ը դավեր է հյուսում Իրանի միջուկային խաղաղանպատակ ծրագրի դեմ».Դեհղան

Իրանի զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարարը նշել է, որ ԻԻՀ միջուկային գործունեության մասին ԱՄՆ պետայրերի վերջին հայտարարության բովանդակությունը սադրիչ էր:

ԱՄՆ պաշտպանության նախարար ՝ Ռեքս Թիլերսոնը վերջերս հայտարարեց, որ Իրանի հետ միջուկային համաձայնությունը ձախողել է նպատակների իրականացման գործում և Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը միայն հետաձգում է միջուկային երկիր դառնալու Իրանի նպատակի իրականացումը:

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային-գեներալ Հոսեյն Դեհղանը ապրիլի 23-ին Թեհրանում ասել է.«Մոնաֆեղաին ահաբեկչական խմբավորման անդամների խոսքերն ապացուցում են, որ ԱՄՆ-ն այդ խմբավորումից տեղեկություններ է ստանում: Մինչդեռ այդ խումբն Իրանի ժողովրդի մոտ ոչ մի արժեք չի ներկայացնում»:

Անցյալ երեքշաբթի Վաշինգտոնում ՀԳՀԾ-ից հետո Իրանի քայլերի քննարկմանը նվիրված նիստում, Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորմա անդամները հայտարարել են, որ Իրանն ատոմակայան է կառուցում պաշտպանական հետազոտությունների կենտրոնում:

Արևմտյան մի շարք երկրներ, այդ թվում ԱՄՆ-ը, բազմիցս հիմք ընդունելով Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման անհիմն ու ոչ հավաստի հայտարարությունները, հակաիրականական դիրքորոշում են ընդունել:

«Իրանի ժողովուրդը չի հանդուրժում ոչ մի ուժի կողմից նվաստացումներն և պարտադրանքները և իր հրթիռային ու պաշտպանական մարտունակությունը բարձրացնելու համար  , երբեք չի նահանջելու իր քայլերից»: