Ապրիլ 27, 2017 17:53 Asia/Tehran
  • Արևմուտքի քայլերը սրում են Միջին Արևելքի ճգնաժամը

Ռուսաստանի արտաքին հետախուզական գործակալության ղեկավարն ասել է.-«Արևմուտքի սխալ քաղաքականությունները ավելի են սրում Միջին Արևելքի ճգնաժամերը»:

«Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Միջազգային անվտանգության մոսկովյան 6-րդ համաժողովի շրջանակում, Ռուսաստանի արտաքին հետախուզական գործակալության ղեկավար Սերգեյ Նարիշկինն ասել է.-«Միջին Արևելքի տարածաշրջանի հավասարությունները փոփոխության ենթարկելու նպատակով Արևմուտքի կողմից կիրառված սխալ քաղաքականությունը պատճառ է դարձել, որ տարածաշրջանում ավելի սաստկանան բռնություններն ու անկայունությունը»:

Սերգեյ Նարիշկինը հստակեցրել է.-«ԱՄՆ-ի կողմից վերջերս Սիրիայի դեմ իրականացված հրթիռային հարձակումը  կասկածի տակ է տարել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անկեղծությունը, որը պնդում է ահաբեկչության դեմ պայքարում միջազգային համագործակցության  վրա»: 

Պիտակ