Թոմաս դե Վաալ. Երևանում ԵԱՀԿ գրասենյակն աշխատում է իրավական վակուումի մեջ
(last modified Mon, 01 May 2017 07:11:47 GMT )
Մայիս 01, 2017 11:41 Asia/Tehran
  • Թոմաս դե Վաալ. Երևանում ԵԱՀԿ գրասենյակն աշխատում է իրավական վակուումի մեջ

ԵԱՀԿ-ին քննադատում են, իսկ դա միակ միջազգային դիտորդն է ղարաբաղյան հակամարտության գոտում: Նման տեսակետ է հայտնել Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալն իր հոդվածում։

Նա նշել է, որ Երևանում ԵԱՀԿ գրասենյակը հիմա աշխատում է իրավական վակուումի մեջ, քանի որ Ադրբեջանը վետո է դրել դրա աշխատանքի շարունակության վրա։

«Ադրբեջանը հայտնել է, որ ԵԱՀԿ-ն գերազանցել է իր լիազորությունները ՝օգնելով ականազերծել Լեռնային Ղարաբաղի տարածքները։ Ադրբեջանը ԵԱՀԿ-ի իր գրասենյակը փակել է 2015-ին։ ԱՄՆ-ն ու մյուս երկրները Բաքվին կոչ են արել փոխել իր որոշումը։ Հույս կա , որ այդ վեճը շուտով կհարթվի»,- նշել է նա։

«Չնայած հայկական ու ադրբեջանական կողմերից սպառազինումների մեծ ծավալին՝ ԵԱՀԿ-ն այնտեղ պահում է ընդամենը 6 դիտորդ, ինչպես 1990-ականներին։ Նրանց քանակը մինչև 12 կամ 13 ավելացնելու համեստ առաջարկը, ինչին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կարծես համաձայնել էին 2016-ի մայիսին Վիեննայում, բախվել է դիմադրության մանրուքների պատճառով։ Մինչդեռ դա այն աչքերն ու ականջներն են, որոնք հետևում են, որ բացառեն 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի կրկնությունը կամ կանխեն ավելի սարսափելի որևէ բան»,- գրել է վերլուծաբանը։

ԵԱՀԿ-ն Եվրոպայում անվտանգության հարցերով միակ համընդհանուր ճանաչված կազմակերպությունն է։ Բայց դրա 2016-ի բյուջեն կազմել է ընդամենը 141 մլն եվրո, կամ ՄԱԿ-ի բյուջեի 3 տոկոսը։ Այդ գումարի 60 տոկոսը Մեծ յոթնյակի երկրներից է ստացվում՝ Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Բրիտանիայից ու ԱՄՆ-ից։ Հայաստանն ու Ադրբեջանը տարեկան 45.000-ական եվրո են վճարում. դա ավելի քիչ է, քան Վատիկանի վճարածը։

Panarmenian.net

 

Պիտակ