Մայիս 07, 2017 14:09 Asia/Tehran
  • Միջերկրական ծովում մոտ 3000 ներգաղթյալներ են փրկվել

Եվրոպայում հայտնվելու փորձ ձեռնարկած մոտ 3000 անօրինական ներգաղթյալներ շաբաթ օրը փրկվել են Միջերկրական ծովի ջրերում՝ հայտնում է Իտալիայի առափնյա պահպանության ծառայությունը։

Օգնությունը ցուցաբերվել է 20 փրկարարական գործողությունների շրջանակում՝ Իտալայի առափնյա պահպանության, երկրի ռազմածովային նավատորմի, Միջերկրական ծովում ԵՄ ռազմածովային միգրացիոն EunavforMed առաքելության, ինչպես նաև մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների նավերի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։Հյուսիսային Աֆրիկայից միգրացիոն հոսքի հետ կապված վիճակը ստիպել է Իտալիային այդ խնդրով հատուկ նախարարական համաժողով գումարել։ Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 6-ին։

 

1in.am/

 

Պիտակ