Մայիս 08, 2017 07:38 Asia/Tehran
  • Լավրովն ընդգծել է Պուտին-Թրամփ հանդիպման նշանակությունը

Ռուսաստանի ԱԳ նախարարն ասել է. «Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների առաջիկա հանդիպման ժամանակ քննարկվելու են միջազգային կարևոր հարցեր»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կիրակի օրն ասել է. «Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպումը ֆորմալ բնույթ չի կրում և անկասկած ազդելու է միջազգային կայունության ու անվտանգության վրա»:

Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահները հանդիպում ու զրույց կունենան հուլիսին Գերմանիայի Համբուրգ քաղաքում գումարվելիք Մեծ Քսանյակի գագաթնաժողովի ընթացքում:

 

Պիտակ