Մայիս 11, 2017 17:14 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի և ՌԴ-ի հրթիռային առճակատումը Բալկաններում

ԱՄՆ պաշտպանության նախարարը մտահոգություն է հայտնել Բալկանյան երկրների սահմանների մոտ Ռուսաստանի ռազմական գործունեության կապակցությամբ:

Associated Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը այցելել է Լիտվա: Այդ  երկրի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ հանդիպման ժամանակ Մատիսն ասել է.«Բալկանյան երկրների սահմանների մոտ Ռուսաստանի ցանկացած ռազմական քայլը, ինչպես Իսկանդեր հրթիռային համակարգերի տեղակայումը, կարող է ապակայունացնել  այդ տարածաշրջանը»:

Մատիսն այն դեպքում է նման հայտարարություն արել, երբ ԱՄՆ պաշտպանական ոլորտի պաշտոնյաները տեղեկացրել են. որ այդ երկիրը որոշել  է առաջիկա ամռանը Բալկանյան տարածաշրջանում  զենիթահրթիռային Patriot համակարգեր  տեղակայել զորավարժություններ անցկացնելու համար: 

Իսկ Ռուսաստանը  Կալինինգրադում «Իսկանդեր» հրթիռային համակարգեր է տեղակայել և հայտարարել է, որ դա ՌԴ Զինված ուժերի զորավարժության մի մասն է կազմում: Սակայն ամերիկացի պաշտոնյաներն ասում են, թե այդ գործընթացը կբարձրացնի Ռուսաստանի հրթիռային կարողության մակարդակը տարածաշրջանում: 

Պիտակ