Մայիս 17, 2017 18:48 Asia/Tehran
  • Պուտին.«Թրամփը գաղտնի տեղեկություններ չի փոխանցել Լավրովին»

ՌԴ նախագահը մերժել է այն լուրը, թե ԱՄՆ-ի նախագահը տեղեկություններ է փոխանցել իր երկրին:

«Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, չորեքշաբթի օրը, Սոչիում կայացած մամլո ասուլիսում, ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինը մերժել է այն հայտարարությունը, թե Դոնալդ Թրամփը գաղտնի տեղեկություններ է փոխանցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին:

Պուտինը քաղաքական շիզոֆրենիա Է որակել ամերիկյան լրատվամիջոցների կողմից Թրամփին այն բանում մեղադրելը, որ նա ՌԴ ԱԳ նախարարին փոխանցել Է գաղտնի տեղեկություններ:Նա նշել է, որ Մոսկվան պատրաստ Է ԱՄՆ-­ի Սենատին և Կոնգրեսին տրամադրել ՌԴ արտաքին գործերի նախարար՝ Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ կայացած բանակցությունների ձայնագրությունը, եթե Վաշինգտոնը նման ցանկություն հայտնի:

Նա հավաստիացրել է, որ նախագահի դեմ նման մեղադրանք առաջ քաշելը հարված է ԱՄՆ-ին և իհարկե Ռուսաստանը չի ցանկանում միջամտել ԱՄՆ-ի ներքին հարցերին:

Ամերիկյան ԶԼ«-երը հաղորդել են, որ Թրամփը անցյալ շաբաթ Լավրովի հետ հանդիպման ժամանակ, գաղտնի տեղեկություններ է փոխանցել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման մասին:

Պիտակ