Մայիս 17, 2017 19:33 Asia/Tehran
  • Բրյուսելում  հանդիպել են  ՆԱՏՕ-ի հրամանատարները

Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինվորական հրամանատարները նիստ են գումարել Բրյուսելում գտնվող դաշինքի կենտրոնակայանում:

Բրյուսելից «Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն՝ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Պիտեր Պավելը նիստի բացման ելույթում ասել է.«Այս նիստի նպատակն է ՝ բանակցություններ անցկացնել ահաբեկչության դեմ մղվող պայքարում յուրաքանչյուր անդամ երկրի դերակատարության եղանակների շուրջ»:

Նրա խոսքերով՝ այդ նիստում Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի ավագ հրամանատար, ամերիկացի գեներալ Քորթիս Սքափառոտին և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար Ջոն Նիքելսոնը զեկույց են կներկայացնելու:

Գեներալ Պավելը նշել է.«Նիստում  քննարկվելու են Իրաքի վիճակը և ՆԱՏՕ-ի բանակայինների կողմից իրաքյան ուժերի ռազմական ուսուցման հնարավորությունը»:

ՆԱՏՕ-ի հրամանատարների նիստը կայանում է այդ կազմակերպության գագաթնաժողովից մեկ շաբաթ առաջ, որին առաջին անգամ մասնակցելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ-ն ցանկանում է, որ ՆԱՏՕ-ն դառնա այսպես կոչված  ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ միջազգային կոալիցիայի պաշտոնական անդամը: 

Պիտակ