Մայիս 25, 2017 17:04 Asia/Tehran
  • Վիեննայում Իրանի նավթի նախարարը հանդիպել է ֆրանսիական Total նավթային ընկերության տնօրենի հետ

Վիեննայում կայանալիք ՕՊԵԿ-ի համաժողովի շրջանակում հանդիպել ու բանակցել են Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն և ֆրանսիական Total նավթային ընկերության տնօրենը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը  Բիժան Նամդար Զանգանեի և Փաթրիք Պույանի միջև կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են էներգիայի ոլորտում եկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները: Բանակցությունների մանրամասները դեռ չեն հրապարակվել:

Հաղորդման համաձայն՝ Իրանի նավթի ազգային ընկերությունը, Ֆրանսիայի Total նավթային ընկերության կոնսորցիումը, Չինաստանի CNPC  ընկերությունը և Պետրո Փարս ընկերությունը 4 միլիարդ 800 միլիոն դոլար արժողությամբ համաձայնագիր են ստորագրել  Հարավայի Փարսի 11-րդ բլոկի զարգացման կապակցությամբ: 

ՕՊԵԿ-ի 172-րդ համագումարը կկայանա հինգշաբթի մայիսի 25-ին Վիեննայում:  

Պիտակ