Մայիս 25, 2017 17:06 Asia/Tehran
  • Իրանում Պահակազորի կողմից  կառուցվել է հրթիռի արտադրության երրորդ  գործարանը

Իրանի Իսլամական հեղափոխության Պահակազորի օդատիեզերական ստորաբաժանման հրամանատար՝ բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն տեղեկացրել է Իրանում Պահակազորի կողմից հրթիռի արտադրության երրորդ գործարանի կառուցման մասին: Այդ մասին հաղորդել է IRNA լրատվական գործակալությունը:

Անդրադառնալով Պահակազորի կողմից հրթիռի արտադրության երրորդ գործարանի կառուցմանը, Բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն ասել է.«Անօդաչու ինքնաթիռների ու ռադարների արտադրության  և էլեկտրոնային պատերազմի ու հակաօդային պաշտպանության առումով Իրանը գտնվում է  տարածաշրջանի առաջատար երկրների շարքում»:

Նա հավելել է.«Իրանցի գիտնականներին հաջողվել է արտադրել երկիր-երկիր տիպի հրթիռ,որի բոլոր փուլերն իրականացվել են իրանցի մասնագետների կողմից»:

Ընդգծելով Իրանի պաշտպանական բարձր կարողությունը, Իրանի իսլամական հեղափոխության Պահակազորի օդատիեզերական ստորաբաժանման հրամանատարը նշել է.«Երկրի անվտանգության ու ռազմական ուժերը հիմնվելով արդիական պաշտպանական կարողության վրա,գերագույն  առաջնորդի հրամանատարության ներքո երբեք թույլ չեն տալու ցանկացած ուժի կողմից Իրանի դեմ ռազմական հարձակում իրականանա»:

 

Պիտակ