Մայիս 25, 2017 19:07 Asia/Tehran
  • Բրյուսելում մեկնարկել է ՆԱՏՕ-ի համաժողովը

Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքում տեղի ունեղած ահաբեկչական հարձակումից հետո, մայիսի 25-ին, անվտանգության խիստ պայմաններում, Բրյուսելում մեկնարկել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների նիստը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման հմաձայն՝ ՆԱՏՕ-ի համաժողովում կքննարկվեն ահաբեկչության դեմ պայքարի հնարավորությունները և հակահաբեկչական տեղական  ուժերի պատրասման հարցերը: 

Մյուս կողմից ՆԱՏՕ-ի անդամ երկրները համաձայնության են հասել պաշտոնապես միանալ ԻԼԻՊ-ի դեմ ձևավորված միջազգային կոալիցիային: Ֆրանսիան և Գերմանին այդ համաձայնությունը խորհրդանշական են համարել: 

ՆԱՏՕ-ի համաժողովին Դոնալդ Թրամփի ներկայությունը հանգեցրել է Բրոյուսելում կայացած բողոքի ակիցիաների: 

Բելգիացի ցուցարարները Թրամփին անվանել են պատերազմատենչ անձնավորություն: 

ՆԱՏՕ-ի համաժողովի բացման արարողությունը մեկնարկել է այդ դաշինքի նոր կենտրոնատեղիում:  

Պիտակ