Մայիս 29, 2017 13:37 Asia/Tehran
  • Միջին Արևելքի խնդիրների կարգավորման համար ԱՄՆ-ն ունի Իրանի կարիքը

Ամերիկյան մի օրաթերթ գրել է, որ առանց Իրանի համագործակցության հնարավոր չէ կարգավորել Միջին Արևելքի խնդիրները:

Անդրադառնալով Սաուդյան Արաբիայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակաիրանական հայտարարություններին, «Նյու-Յորք թայմս» օրաթերթը գրել է, որ չնայած այդ հայտարարություններին, Թրամփը գիտի, որ Միջին Արևելքի խնդիրներն առանց Իրանի հետ համագործակցության հնարավոր չէ կարգավորել:

Ամերիկյան օրաթերթը գրել է, որ Վաշինգտոնն առանց Իրանի հետ համագործակցության չի կարող կարգավորել Միջին Արևելքի խնդիրները, հետևաբար որոշ վերլուծաբաններ գտնում են, որ եթե երկու երիրը բանակցության սեղանի շուրջ նստեն, բարենպաստ մթնոլորտ կստեղծվի հաշտության համար:

«Նյու-Յորք թայմսը» գրել է, չնայած նախագահական ընտրապայքարի ժամանակ Թրամփը ՀԳՀԾ-ն ամենավատ համաձայնագրերից մեկն է համարել, սակայն ապրիլին հրաժարվեց մի շարք միակողմանի շրջափակումներից, որոնք Իրանին թույլ տվեցին միջազգային առևտուր իրականացնել և հասանելիություն ունենալ ԱՄՆ-ի կողմից սառեցված իր ակտիվներին:

Պիտակ