Իսպանիայի Վալենսիա քաղաքը ճանաչեց հայոց ցեղասպանությունը
https://parstoday.ir/hy/news/world-i64224-Իսպանիայի_Վալենսիա_քաղաքը_ճանաչեց_հայոց_ցեղասպանությունը
Հունիսի 9-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքի տեղական ինքնակառավարման խորհուրդն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող որոշում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2017 07:38 Asia/Tehran
  • Իսպանիայի Վալենսիա քաղաքը ճանաչեց հայոց ցեղասպանությունը

Հունիսի 9-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքի տեղական ինքնակառավարման խորհուրդն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող որոշում։

«Կոմպրոմիս», «Վալենսիա էն Կոմուն» և Սոցիալիստական կուսակցությունները կողմ քվեարկեցին «Արարատ» հայկական միության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի օգտին՝ դատապարտելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և հորդորելով Վալենսիայի խորհրդարանին, Իսպանիայի կառավարությանը, ինչպես նաև Թուրքիային՝ հետևել իրենց օրինակին։ Այդ մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը։

armedia.am