Ռուսաստանի մասնակցությամբ ընթանում է «Սլավոնական եղբայրություն 2017» զորավարժություն
https://parstoday.ir/hy/news/world-i64414-Ռուսաստանի_մասնակցությամբ_ընթանում_է_Սլավոնական_եղբայրություն_2017_զորավարժություն
Երկուշաբթի օրը մեկնարկել է Ռուսաստանի, Բելառուսի և Սերբիայի մասնակցությամբ «Սլավոնական եղբայրություն 2017» համատեղ զորավարժության վերջին փուլը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 12, 2017 08:13 Asia/Tehran
  • Ռուսաստանի մասնակցությամբ  ընթանում է «Սլավոնական եղբայրություն 2017» զորավարժություն

Երկուշաբթի օրը մեկնարկել է Ռուսաստանի, Բելառուսի և Սերբիայի մասնակցությամբ «Սլավոնական եղբայրություն 2017» համատեղ զորավարժության վերջին փուլը:

Բելառուսի Բրեստի շրջանում անցկացվող զորավարժությանը ներգրավված են ավելի քան հազար բանակայիններ և 150 արդիական զենքեր:

ՌԴ ԶՈՒ հրամանատար Ալեքսեյ Իզգիբնովն ասել է.«Ռազմափորձի նպատակն է մասնակից երկրների զինված ուժերից ձևավորել  բազմազգ գումարտակային մարտավարական խումբ, որը մշակելու է  հակաահաբեկչական գործողությունների իրականացման ծրագրեր»։

Ռուս պաշտոնյան նշել է, որ ռազմափորձի վերին փուլն իրականացվելու է այսօր: Իրանականացվելու են ահաբեկչական գործողությունները կանխելու և չեզոքացնելու փորձեր, էլեկտրոնային պատերազմի և օդային ճանապարհով փրկարարական վարժանքներ:

Բելառուսը Ռուսաստանի ռազմավարական միակ դաշնակիցն է հյուսիս- արևելյան Եվրոպայում և ՆԱՏՕ-ում: