Հունիս 18, 2017 18:54 Asia/Tehran
  • Հռոմի պապը կոչ է արել առանց վախի ընդունել փախստականներին

Աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդը կոչ է արել առանց վախի ընդունել փախստականներին:

Փախստականների միջազգային օրվա նախօրեին աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդ Ֆրանցիսկոս պապն ասել է.«Ժողովուրդն ու պետությունները պետք է ջերմ մթնոլորտում ընդունեն աղքատ ու խոցելի մարդկանց»:

Նա կարևորել է նաև պատերազմների ու բռնությունների զոհերին՝ հատկապես երեխաներին ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը:

Հունիսի 20-ը փախստականների միջազգային օր է հռչակված:

ՄԱԿ-ի փախստականների գերագույն կոմիսարիատը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը սևեռել միլիոնավոր փախստականների վրա, ովքեր բռնության ու պատերազմի պատճառով հարկադրված լքել են իրենց բնակավայրը:

Պիտակ