Կատարը բողոքի նոտա է հղել ՄԱԿ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i65056-Կատարը_բողոքի_նոտա_է_հղել_ՄԱԿ_ին
Կատարի կառավարությունը ՄԱԿ-ին բողոքի նոտա է հղել՝ Արաբիայի, Բահրեյնի և Եգիպտոսի դեմ, որոնք Դոհային դեմ՝ ահաբեկչությանը սատարելու մեղադրանքով, քաղաքական ու տնտեսական պատժամիջոցներ են կիրառում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2017 14:29 Asia/Tehran
  • Կատարը բողոքի նոտա է հղել ՄԱԿ-ին

Կատարի կառավարությունը ՄԱԿ-ին բողոքի նոտա է հղել՝ Արաբիայի, Բահրեյնի և Եգիպտոսի դեմ, որոնք Դոհային դեմ՝ ահաբեկչությանը սատարելու մեղադրանքով, քաղաքական ու տնտեսական պատժամիջոցներ են կիրառում:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Կատարի ԱԳ նախարար Մոհամմեդ Բին Աբդոլռահման Ալե-Սանին երկու առանձին նամակներով, իր երկրի բողոքն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և կազմակերպության մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեյդ Բեն Ռաադ Ալ-Հոսեյնին ՝ հարևան երկրների կողմից քաղաքական ու տնտեսական պատժամիջոցների ենթարկվելու համար:

Կատարի կառավարության տեղեկատվության տնօրեն՝  Սեյֆ Բին Ահմեդ Ալե-Սանին, քննադատելով Եգիպտոսին, Էմիրություններին և Բահրեյնին, նշել է.«Այդ երկրները, Կատարի դեմ քարոզչություն իրականացնելով, փորձում են վարկաբեկել Դոհային»:

Հունիսի 5-ին Արաբիան, Եգիպտոսը, Էմիրությունները և Բահրեյնը  կատարին մեղադրել են ահաբեկչությանը սատարելու մեջ՝ խզելով այդ երկրի հետ իրենց դիվանագիտական հարաբերությունները: